Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը և քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանն այցելել են վերոնշյալ շինհրապարակներ: Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Գևորգ Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Գևորգ Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին