Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որպես տարիների բարի ավանդույթ, այդ նշանակալից օրը տոնել է
Վազգեն Սարգսյանի Անվան Ռազմական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ: Միջոցառման ժամանակ ռեեստրին կամավորագրվել են տասնյակ ուսանողներ, որոնք ամրագրել են իրենց պատրաստակամությունը համընկման դեպքում դոնոր դառնալ և՛ հայ, և՛ ոչ հայ հիվանդին։ Միջոցառումը նպատակ ունի մեծացնելու ոսկրածուծի դոնորների մասին հանրային իրազեկումը և ձևավորելու նվիրաբերելու ու կարեկցելու մշակույթ: Աշխարհում գրանցված է ոսկրածուծի ավելի քան 28 միլիոն դոնոր, որից ավելի քան 29,000-ը՝ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում։
Աղբյուր՝ abmdr.net
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ