Սեպտեմբերի 19-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մ. Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Ս. Խ. ալ-Համադ ալ-Սաբահի հետ
Ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ ունեցած արդեն 24-ամյա դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը և կատարված մեծ աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի ամրապնդման, մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման առումով։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ