«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդներ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու 80 ընտրատեղամասերում՝
Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Բոլոր դիտորդներն անցել են հատուկ վերապատրաստում և գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ: Քվեարկության օրն աշխատելու է իրավաբանների թիմ: Ընտրությունների օրն, ըստ անհրաժեշտության, նախաձեռնությունը կտարածի մամուլի հաղորդագրություններ, տեղեկատվություն կհրապարակվի «Ականատես» դիտորդական առաքելության և դրա անդամների Facebook-յան էջերով, ինչպես նաև transparency.am և asparez.am կայքերով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ