Սեպտեմբերի 19-ին Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների սրահներում անց են կացվել մշակութային երեկո և ընդունելություն՝
նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, ինչպես նաև՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակներին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հ. Տոլմաջյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Ն. Սարկիսովը և Լիոնի քաղաքապետ Ժ. Կեպենեկյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային Ժողովի պատգամավորներ, քաղաքապետներ և այլք: Ելույթով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հ. Տոլմաջյանը:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ