Սեպտեմբերի 24-ին Բեռլինում` ԳԴՀ Սաար երկրամասի ներկայացուցչությունում, Գերմանիայում Հայաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների և ԳԴՀ Սաար երկրամասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել
հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում` նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, փորձագետներ, հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Սաար երկրամասի լանդթագի նախագահ Շ. Տոսկանին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Ա. Սմբատյանը, Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն:
Աղբյուր՝ mfa.am