ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը,
որը նախարարի հանձնարարությամբ նախագահում էր նախարարի տեղակալ Ա. Արզումանյանը: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված սոցիալական ոլորտի որևէ կարևոր գործընթաց խորհրդանշող թեմայով փոստային վճարման պետական նշան թողարկելու առաջարկը, որն էլ հավանության է արժանացել: Քննարկվել են նաև փոստային վճարման պետական նշանների՝ 2018 թվականի թողարկման ծրագրով նախատեսված 7 նմուշների էսքիզները:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ