«Աշխարհի կրոնների երաժշտությունը» խորագրով փառատոնի շրջանակներում Ստրասբուրգի Մայր տաճարում կայացել է համերգ, որին մասնակցել է երաժիշտ Ջոն Հոդյանի «Նաղաշ» համույթը
Մասնակցել են նաև երաժիշտներ Սիրիայից, Իրաքից և Նեպալից` ներկայացնելով համապատասխանաբար քրիստոնեական, մահմեդական և հինդուիստական կրոնները:
Փառատոնի համակարգողը, բացելով միջոցառումը, հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին և նշել Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փայլուն ընթացքը: Միջոցառմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին