Արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի նախագահությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի
համակարգող միչգերատեսչական խորհրդի հերթական նիստը: Նախարար Զեյնալյանն իր բացման խոսքում ողջունել է խորհրդի անդամներին և ներկայացրել նիստի օրակարգը: Որպես համակարգող խորհրդի նախագահ՝ Ա. Զեյնալյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրից բխող որոշ դիտարկումներ՝ հորդորելով համակարգող խորհրդի անդամներին ապահովել համապատասխան պետական մարմինների հաշվետվությունների հրապարակայնությունը պաշտոնական կայքէջերում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ