ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանy մասնակցել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով քննարկմանը,
որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը և սանիտարահիգենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները: Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում վերջնական ամփոփված նախագիծը կներկայացվի Կառավարության հաստատմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ