ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018թ. համագործակցության պլանի համաձայն ՀՀ է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» և ՆԱՏՕ-ի Բարեվարքության հարցերով միացյալ թիմը
Այցի նպատակն է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում զինվորական առաջնորդություն և էթիկա, պետական/իրավական պատրաստություն առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը: Այցի շրջանակում նոյեմբերի 7-ին և 8-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ զինված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ