Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցրած քաղաքացիները և նրանց հարազատների պաշտպանները
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալին ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8 կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու և այլ հարցերի վերաբերյալ: Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՆ իրավասությունները, աջակցելու հնարավորությունները, նշել, որ նախաքննության փուլում գործադիր իշխանությունը որևէ կերպ միջամտելու իրավասություն չունի, միաժամանակ տեղեկացրել, որ մեղսագրվող հոդվածների վերաբերյալ ունեցած նախնական տվյալների ուսումնասիրության համաձայն, կալանավորված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո համաներման ակտով ազատ կարձակվեն:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ