Նոյեմբերի 16-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հրավիրել է իր տարեկան ընդհանուր ժողովը, որը գլխավորել է ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը
Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվել է հասարակական կազմակերպության: Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ է վերընտրել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Հովսեփյանին: 2019 թվականին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, ՀՀ- ում լավագույն միջազգային փորձի ներդրման, ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ:
Աղբյուր՝ amcham.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ