Դեկտեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տ. Բալայանը Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Դ. վան Վելին ներկայացրել է
Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական հավասար հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող քայլերը։ Տ. Բալայանն ընդգծել է, որ գործող կառավարությունը նպատակադրված է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել միջազգային ամենաբարձր և խիստ չափանիշներին համապատասխան և այդ համատեքստում շնորհակալություն հայտնեց ընտրական գործընթացին հետևելու նպատակով հոլանդացի դիտորդներ ուղարկելու համար։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին