Դեկտեմբերի 5-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Ա. Գրիգորյանն ամփոփել է
«ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծի նախնական քննարկումների արդյունքները: Նիստի ընթացքում ֆինանսների նախարար Ա. Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին: Հանրագումարի բերելով նախորդ քննարկումների արդյունքները՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը ներառել առաջիկա հերթական նիստի օրակարգ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ