Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցել է «Vietnam Travel and Tourism 2018» համաժողովի աշխատանքներին
Համաժողովի շրջանակներում դեսպան Վարդանյանը հանդիպումներ է ունեցել ՎՍՀ փոխվարչապետ Վու Դուք Դամի և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Լե Քունգ Թունգի հետ։ Դեսպան Վարդանյանը ներկայացրել է ՀՀ զբոսաշրջային շուկայի գրավչությունը և տեղեկացրել, որ Հայաստանը զարգացնում է զբոսաշրջությունը՝ որպես գերակա ուղղություն։ Դեսպանը նշել է, որ ՀՀ և ՎՍՀ միջև զբոսաշրջության զարգացումը կխթանի նաև մշակույթի, պատմության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտները։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ