Դեկտեմբերի 13-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տ. Սեյրանյանը և Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մ. Նովակովան քննարկել են
տնտեսության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Կողմերը գոհունակությամբ են նշել, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով՝ հասնելով 53.6 մլն․ ԱՄՆ դոլարի։ Առևտրի աճին են նպաստել Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ