Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ.պ Խ. Հակոբյանը խոսել է 2019թ. ու հետագա տարիներին նախատեսված քաղաքի կանաչապատման ծրագրերի մասին
Երևանի փողոցներում կատարվող ծառատունկի համար նոր չափանիշներ կկիրառվեն. կտնկվեն, առնվազն, 4 սմ տրամագծով, 2-3 տարեկան տնկիներ և բացառապես այն հատվածներում, որտեղ կա ոռոգման համակարգ: Կանաչապատմանը զուգահեռ՝ կստեղծվեն ոռոգման նոր համակարգեր. այս տարի նախատեսվում է շուրջ 5 կմ ոռոգման նոր ցանց կառուցել: 5 տարում Երևանում կտնկվի 500 հազար ծառ, ոչ միայն փողոցներում, այլև անտառ-պուրակներում: մասնավորապես, այդպիսի նոր տարածք կստեղծվի Նուբարաշենի աղբավայրին հարող հատվածում. ավելի քան 20 հեկտարում կտնկվեն բարձրարժեք բազմամյա ծառեր:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ