ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գ. Գևորգյանը և նախարարի տեղակալ Ա. Քամալյանը Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջ. Քլոքների հրավերով մեկնել են Բեռլին
մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին։ Ֆորումն այս տարի անցկացվում է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում հունվարի 19-ին տեղի կունենա գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 11-րդ համաժողովը, որին կնախորդի ԳԴՀ դաշնային կանցլեր Ա. Մերկելի հանդիպումը մասնակից նախարարների հետ:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին