Հունվարի 14-ից 20-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ
ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը: Արագածոտնի մարզի Արագած, Բերքառատ, Ալագյազ համայնքներում նախորդ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղի մոտակայքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մեքենաների արգելափակման առավել շատ՝ շուրջ մեկ տասնյակ դեպքեր նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել են մարզի Ապարան համայնքի ավտոճանապարհներին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ