ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկել են Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին նախորդող դասընթացները
Պալիատիվ բժշկության դասընթացին ներկա է եղել մոտ 50 մասնակից: Դասընթացի ղեկավարներն են Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի պալիատիվ բժշկության բաժնի ղեկավար Ջ. Բեյքերն ու մանկական ուռուցքաբանության հայտնի մասնագետ Ք. Ուիլիամսը: Դասընթացները կշարունակվեն մինչ փետրվարի 8-ը, իսկ փետրվարի 9-ին և 10-ին տեղի կունենան գիտաժողովի գլխավոր նիստերը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ