Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն շարունակում է նվազեցնել բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները,
որոնք առաջացել են Ալավերդի քաղաքի վարչական տարածքում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման աշխատանքների ընթացքում։ Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ին նախարարության կողմից հանձնարարվել էր օպերատիվ կերպով անհրաժեշտ աշխատանքներ տանել՝ շինարարության հետևանքով առաջացող փոշին նվազագույնի հասցնելու, երթևեկությանը խոչընդոտող փոսերը հարթեցնելու և խնդրահարույց տեղամասերում շինաշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ