ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է ՀՀ- ում ԱՄԷ- ի դեսպան Մ. ԱլԶաաբին
Կարևորելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ բարեկամ երկրի հետ համագործակցությունը հատկապես կրթության ոլորտում կլինի սերտ և արդյունավետ: Անդրադառնալով դեռևս 2016 թվականին ստորագրված «ՀՀ կառավարության և ԱՄԷ- ի կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության միասին» փոխըմբռնման հուշագրին՝ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ դրույթների կատարման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտություն կա, ինչի իրականացումը կխթանի մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին