Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներդրումային գործառույթների Արևելյան գործընկերության հանրային հատվածի վարչության պետ Լ. Ռապային
Քննարկվել է կառույցի հետ Հայաստանի ընթացիկ համագործակցությանը և ԵՆԲ վարկային միջոցներով էներգետիկ, ճանապարհային և ոռոգման ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը նպատակադրված է նոր ազդակ տալ վարկային ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ առավելագույնս հասնելով նրան, որ դրանք կյանքի կոչվեն նախապես պլանավորած ժամկետներում:
Հյուրի խնդրանքով Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր