Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ է ունեցել
Զարլանդի համալսարանում և Զարլանդ երկրամասի խորհրդարանում: Զարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են բուհի գիտահետազոտական կենտրոններին, կատարվող աշխատանքներին, քննարկումներ են տեղի ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և իրենց հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Զարլանդի և Երևանի պետական համալսարանների միջև:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ