ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ. Գրիգորյանի հանձնարարությամբ հրավիրվել է ընդլայնված նիստ, որի ժամանակ ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության
և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքները: Երևանի քննչական վարչության պետը և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների պետերը հանդես են եկել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ. Գրիգորյանը քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին