Համագործակցության և փոխադարձ աջակցության մասին փոխըմբռնման հուշագիր է կնքվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջև,
որը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։ Հուշագրի համաձայն՝ մարզպետարանը և ՀԿԽԸ-ն կհամագործակցեն՝ արտակարգ իրավիճակներին համատեղ նախապատրաստվելու և արձագանքելու նպատակով: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կընգրկվի ՀՀ Տավուշի մարզային արտակարգ իրավիճակների հանձնաժողովի և Աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմի կազմում, կազմակերպչական և փորձագիտական հարցերով կաջակցի կամավորական արձագանքման թիմի համար նախատեսված վերապատրաստման դասընթացներին։
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին