ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մ. Հայրապետյանի նախագահությամբ մայրաքաղաքի մշակութային օջախների ղեկավարների հետ
աշխատանքային քննարկում է կազմակերպել գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հիմնական նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և փորձել կառավարության հետ համատեղ դրանց տալ օրենսդրական լուծումներ: Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռ. Բաբայանի հավաստմամբ՝ գործող «Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ, հաշվի չի առնում ոլորտի առանձնահատկությունները: Բանախոսը խնդիրներից առանձնացրել է մրցույթ կազմակերպելու գործընթացը, ինչը, ըստ նրա, չի ապահովում որակյալ ապրանքի ձեռքբերում:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ