Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում են դասական երաժշտության համերգ՝
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ Համերգը տեղի կունենա մայիսի 21-ին 19.00- ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգային ծրագրում կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին համերգից առաջ հանդես կգա ողջույնի խոսքով: Նույն օրը 18:30- ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դեսպան Սվիտալսկու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ համերգի մասին։ Լրագրողների գրանցումը կսկսվի 18:15-ին:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր