ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լ. Շուշանյանը մասնակցել է
«Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով»(ECOserve) ծրագրի արդյունքների մոդելի քննարկմանը: Փոխնախարարն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել կենսաբազմազանության կայուն կառավարման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ առկա համագործակցությունը, միաժամանակ նշելով, որ այս նոր ծրագրի հաջողության գրավականը պետք է լինի դեռևս նախնական փուլում կարիքների ճիշտ գնահատումը, ինչպես նաև շահառուների կողմից փոխհամաձայնեցված և թիրախային միջոցառումների պլանավորումը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին