Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում կայացել է Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ- կինոլոգիական ջոկատի
8 կինոլոգների որակավորման բարձրացման հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը: Հավաստագրերը հետախույզ-կինոլոգներին շնորհել է ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում մայիսի 20-ից հունիսի 14-ն ԱԻՆ կինոլոգների համար կազմակերպվել են «Տեխնածին փլուզումների դեպքում տուժածների որոնման ժամանակ կինոլոգիական հաշվարկների կիրառումը» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ