ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի,
ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի վերաբերյալ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Միջոցառմանը մասնակցել են նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները և այլք։ Քննարկման սկզբում մասնակիցներին ընդհանուր ուղղություններով ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով միջնաժամկետ ժամանակահատվածի նպատակադրումները, գերակա ծրագրերը, սահմանված ելակետային և թիրախային ցուցանիշներն ու ժամկետները։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին