Արցախի Հանրապետության պետական նախարար Գ. Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին
G. Մարտիրոսյանը շեշտել է մարզական խոշոր միջոցառման կարևորությունն Արցախի մարզական ու սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով բարձր մակարդակով 7-րդ ամառային խաղերը հյուրընկալելու արցախցիների պատրաստակամությունը: Պետական նախարարն, ըստ այդմ, շեշտել է կազմակերպչական աշխատանքները համակարգված իրականացնելու, խնդիրներին օպերատիվ արձագանքելու և փոխգործակցության անհրաժեշտությունը: Զեկուցմամբ հանդես է եկել աշխատանքային խմբի ղեկավար, համահայկական խաղերի միջազգային կոմիտեի անդամ Վարդան Բալայանը:
Աղբյուր՝ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ