Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գ. Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությունը քննարկել են
Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։ ՄԻՊ- ը նշել է, որ դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Առկա են խնդիրներ՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։ Ա. Թաթոյանը տեղեկացրել է, որ այս ոլորտին վերաբերող հարցերը գտնվում են իր ամենօրյա ուշադրության ներքո և պատրաստակամ է աջակցելու Կառավարությանն ու ԱԺ-ին բարեփոխումների հարցում:
Աղբյուր՝ ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ