Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է գործակարգապահական խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը
Խորհրդակցությունը նվիրված է եղել աշխատանքային կարգապահությանը: Նախարարը խիստ դժգոհություն է հայտնել կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ: Նախարարը նշել է, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ