Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հ. Տոլմաջյանն աշխատանքային այց է կատարել Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ
Այցի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել դեպարտամենտի պրեֆեկտ Հյուգ Մուտուի, Վալանսի քաղաքապետ Ն. Դարագոնի, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Մ. Մուրիեի և այլոց հետ։ Հանդիպումների ընթացքում Հ. Տոլմաջյանն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում՝ բարձր գնահատելով քաղաքապետերից յուրաքանչյուրի՝ այդ ուղղությամբ ներդրած գործուն և շարունակական ջանքերը: Քննարկվել են, մասնավորապես, ֆրանկոֆոնիայի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ