Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով աշխատանքային այցով ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայր է այցելել
Հանքավայրն ունի 108 հանքուղի: 2010 թ ից հանքավայրի սեփականատեր ու գլխավոր տնօրեն Վ. Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը 23-րդ հանքուղիով իջել է հանքավայր, շրջել հանքուղիով, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հնարավորություններին և արտահանման ծավալներին: Հանքավայրը զբաղեցնում է 579 հա տարածք: Շուրջ 205 աշխատակիցները Հրազդան ու Մեղրաձոր համայնքներից են, միջին աշխատավարձը կազմում է 282 000 դրամ:
Աղբյուր՝ Կոտայքի մարզպետարան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին