Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում
Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում շինաշխատանքները շարունակվում են։ Այս պահին կատարվում են «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի՝ հիմնանորոգման աշխատանքներին խոչընդոտող օպտիկամանրաթելային մալուխների ժամանակավոր վերատեղադրման աշխատանքներ։ Միաժամանակ կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն, գրեյդերով և տեխնիկական այլ միջոցներով կատարում է ճանապարհի պրոֆիլավորում, հարթեցում՝ ապահովելով ճանապարհահատվածի անցանելիությունը։
Աղբյուր՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին