Հայաստանի ԱԳ նախարար Զ. Մնացականյանը և Գերմանիայի նորանշանակ դեսպան Մ. Յոհաննես Բանցհաֆը հանդիպել են հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Մ. Յ. Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին