«Ի սրտե ժպիտ և հույս» խորագրով բարեգործական համերգը կկայանա սեպտեմբերի 18-ին ժամը 19.00-ին Արամ խաչատրյանի անվան համերգասրահում,
մասնակցությամբ՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ն. Դավթյանի: Համերգից գոյացած հասույթը ուղղվելու է օգնելու առողջական խնդիրներ ունեցող հայ փոքրիկներին և անապահով ընտանիքներին։ Բացի այդ, գոյացած հասույթի մի մասն էլ ուղղվելու է «Իմ քայլը» հիմնադրամի ֆոնդին՝ նույն առաքելությամբ։ Համերգի հովանավորներներն են մոսկվայաբնակ բարերարներ՝ Արմինե Կոստանյանը, Արթուր և Արշակ Սաֆարյան եղբայրները: Տոմսերը վաճառվում են համերգասրահի տոմսարկղում։
«Ի սրտե ժպիտ և հույս» նախաձեռնություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ