ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տ. Գաբրիելյանն ու Ա. Հովնանյանը հոլանդական Holland Trade Support և VDL Agrotech ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են
թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Նախատեսվող ծրագրի հիմնական նպատակներն են ավելացնել Հայաստնում բրոյլերային արտադրանքի տարեկան ծավալները և ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ: Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել գենետիկական կենտրոն և ինկուբատորային կայան, ներմուծված բրոյլերային տոհմային ճտերի շնորհիվ ձևավորել բրոյլերային տեսակի հավերի սեփական մայրական կազմ:
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ