«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ մասնաշենքում, որտեղ պատիժ են կրում ցմահ ազատազրկվածները, տեղի է ունեցել
նոր կառուցված աղոթասենյակի օրհնություն, որի կառուցման նախաձեռնողները եղել են դատապարտյալները։ Օրհնությունն իրականացվել է հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի կողմից՝ մասնակցությամբ հիմնարկի վարչակազմի և դատապարտյալների: Վերջիններիս առաջարկով աղոթասենյակն անվանակոչվել է Սուրբ Խաչ՝ ի նշան եկեղեցիական տաղավար մեծ տոնի՝ Խաչվերացի:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ