Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանն ընդունել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) «Կովկասագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներին,
որոնք այս օրերին փորձուսուցում են անցնում խորհրդարանում: Ա. Ղուլյանը ուսանողներին է ներկայացրել պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերը, խորհրդարանի առօրյա գործունեությունը և Սահմանադրությամբ ԱԺ վերապահված լիազորությունները: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է կրթական ժամանակակից հնարավորություններին և դրանք Արցախի կրթական համակարգի զարգացման համար օգտագործելու անհրաժեշտությանը, հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացներին, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաների:
Արցախի Հանրապետության ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ