ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Սիմոնյանն ընդունել է Չիլիի արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռ. Յանյեսին
Ռ. Յանյեսը նշել է, որ չիլիական կողմը հետաքրքրված է՝ բացահայտելու ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։ Վ. Սիմոնյանը տեղեկատվություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ՝ ինչպես ստորագրված համաձայնագրերի, այնպես էլ բանակցվող փաստաթղթերի։ Վարոս Սիմոնյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի էությունն ու տնտեսական կապերը ԵՄ-ի հետ։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ