Գյումրիում ամփոփվել են Երևանի օրերը
Մշակութային շաբաթը Գյումրիում սկսլ է նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգով: «Երևանի օրերը Գյումրիում» մշակութային ծրագրով կայացել է նաև Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անխելք մարդը» ներկայացումը: Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ջազ-նվագախմբի սաներն էլ Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբ հանդես են եկել համերգային ծրագրով: Մշակութային ապակենտրոնացման ու երկրի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվող նմանատիպ նախագծերն առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական:
Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ