Այսօրվանից Վրաստանում սահմանափակվում է քաղաքային տրանսպորտի աշխատանքը
Մայիսի 3-ից դադարեցվել է ավտոբուսների, մետրոյի ու միկրոավտոբուսների աշխատանքը: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Սահմանափակումն ուժի մեջ կլինի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Այն չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա: Շարժունակության սահմանափակման նպատակով մայիսի 4-11-ը Վրաստանում հանգստյան օրեր են հայտարարված:
Աղբյուր՝ sputnik-georgia.ru
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ