«Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ». գրքի շնորհանդես
Հունիսի 29-ին` ժամը 15:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես-գինեձոնը: Գիրքը նվիրված է Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին: Միջոցառման ընթացքում կհնչեն հատվածներ «Ալմաստ» օպերայից՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնահարների անսամբլի կատարմամբ: Մուտքն ազատ է:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ