Պեդրո Կաստիլյոն հռչակվել է Պերուի նորընտիր նախագահ
Նա նախագահ հռչակվեց` ընտրությունների վիճահարույց երկրորդ փուլում ժողովրդական քվե ստանալուց մի քանի շաբաթ անց: Երկրի ընտրական մարմինը հրապարակեց իր վճիռը՝ վերանայելով նրա աջակողմյան մրցակից Կեյկո Ֆուջիմորիի կողմից ընտրությունների արդյունքները կեղծելու մեղադրանքները: Դպրոցի 51-ամյա նախկին ուսուցիչ և արհմիության ղեկավար Կաստիլյոն ստացել է ձայների 50%-ից փոքր-ինչ ավելին: Հուլիսի 28-ին տեղի կունենա նրա երդմնակալության արարողությունը:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին