Իրավունք 20:16 25/04/2024 Հայաստան

Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ 

«ՀՀ քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. մարդկանց մեղադրանք են առաջադրել Ծիծեռնակաբերդում ատելություն տարածելու համար, բայց շատերը չեն էլ եղել դեպքի վայրում: Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակի մոտ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ և դստեր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչ խոսք, տհաճ էր ու անընդունելի` անկախ իմ ունեցած վերաբերմունքից գործող իշխանության նկատմամբ: Բայց դրան հետեւած քաղաքական վրեժխնդրության դրսեւորումը երկրի իշխանության կողմից կրկնակի անընդունելի է. մարդկանց հայհոյելով, բիրտ ուժ կիրառելով փողոցներից հավաքել տարել, ձերբակալել են: 

Այսօր Ձերբակալվածների պահման վայրում հանդիպեցի նաեւ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 72 ժամով ձերբակալվածներին: 8 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը): Սակայն նրանց մեջ կային մարդիկ, ովքեր այդ օրը ընդհանրապես Ծիծեռնակաբերդում չեն եղել: 

Թե ինչպես է Վարույթն իրականացնող մարդկանց մոտ անմիջականորեն հիմնավոր կասկած առաջացել, որի հիմքով 8 անձ ձերբակալվել է, անհասկանալի է: Ինչպես նաեւ անհասկանալի է, թե ինչու է ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել 7 անձի ձերբակալության մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային:

 Ներկայացնեմ բոլորի հետ ունեցած իմ զրույցների հակիրճ նկարագրությունը։

 Քաղաքացի Սեդա Գրիգորյանը, ով ասաց՝ ԱԺԲ-ի աջակից է եւ բերման էր ենթարկվել Թումանյան փողոցից, այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի եղել եւ ուներ այդ մասին անհերքելի ապացույցներ: Նա իր նկատմամբ մեղադրանքը համարում էր շինծու:  

Տիգրան Չալաբյանը, ում եւս նույն հոդվածն են առաջադրել, եղել է հուշահամալիրի տարածքում, ասաց, որ վանկարկել է, ինչպես մյուսները, սակայն անօրինական ոչինչ չի արել: «Ես ոստիկաններին էլ ասացի, որ քաղաքական պատվեր եք կատարում: ԱԺԲ-ի բոլոր տղաներին էլ պետք է ազատ արձակեք, ի՞նչ իրավապահ գործունեության իմիտացիա եք անում»,- ասաց Տիգրան Չալաբյանը` խնդրելով հանրայնացնել իր այս խոսքերը: 

Տիգրան Դեմոյանը, ով այդ օրը եղել է ԱԺԲ-ի շապիկով, ակնհայտորեն թիրախավորվել է արդեն երեկոյան երթի ժամանակ: 62-ամյա քաղաքացուն կարմիր բերետներով ոստիկանները տապալել են գետնին, բռնություն գործադրելով, հայհոյանքներով տարել են ոստիկանություն: Նրա նկատմամբ էլ նույն մեղադրանքն է առաջադրված:

Խաչատուր Ախսախալյանը ամենաերիտասարդն էր, ում եւս ձերբակալել են ատելության խոսք, խտրականություն հրահրելու կասկածանքով: Նրա խոսքերով, ինքը եղել է Ծիծեռնակաբերդում եւ, տեսնելով մարդկանց ցասումը, ինքն էլ է մասնակցել վանկարկումներին: Ուրիշ որեւէ հակաիրավական քայլ չի կատարել: Փոխարենը իրեն Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկից բիրտ ուժ կիրառելով են բերման ենթարկել, հայհոյանքներով և վիրավորանքներով: Ավելին` մի ոստիկան էլ հետեւից է հարվածել իրեն: 

Վահագն Կարապետյանը եւս նույն հոդվածով է ձերբակալվել, բայց միջադեպի ժամանակ հուշահամալիրի նշված հատվածում չի եղել: Նա ԱԺԲ-ի իր շատ ընկերների հետ արդեն ծաղիկները դրել, վերև էր բարձրացել: Բայց չի խանգարել, որ Թումանյան փողոցից բերման ենթարկեն եւ թշնամանքի հոդվածով մեղադրանք առաջադրեն:

 Արտավազդ Հակոբյանն ընդհանրապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի եղել այդ օրը: Բայց նրան էլ Թումանյան փողոցում կարմիր բերետավորները տապալել են գետնին, հարվածելով նստեցրել ավտոմեքենան: Քաղաքացու ձեռքը բռնությունների հետեւանքով արմունկից վերևի հատվածը ցավում էր: 

Լաուրա Պապիկյանը եղել է Ծիծեռնակաբերդում, ասաց, որ արտահայտել է իր ցասումը, երբ տեսել է Աննա Հակոբյանին, քանի որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի միակողմանի՝ հողերը հանձնելու քաղաքականությունը, նոր էր վերադարձել Տավուշից: «Ախր ո՞նց տաս քո հողը, քո երեխային թշնամուն: Ես ասացի, որ մեր հողերը մի հանձնեք, Աննա Հակոբյանը հրահանգեց` տարեք էստեից»,- պատմեց տիկին Լաուրան` ներկայացնելով, որ իրեն բերման են ենթարկել երեկոյան երթի ժամանակ, Թումանյան փողոցից՝ ակնհայտ բռնություն գործադրելով: Երբ արդեն ոստիկանությունում է եղել, իր իրավունքները չեն բացատրել, փաստաբանի հետ խոսելու հնարավորություն չեն տվել: Ինքս նկատեցի, որ Լաուրա Պապիկյանի վերնաշապիկը պատռված էր, ինքն էլ չէր տեսել: Ասաց, որ ձեռքերն են ցավում բռնությունների հետեւանքով եւ կոտրվել է իր հեռախոսը: 

Քաղաքացի Հայկ Հովհաննիսյանի դեպքը ամենազավեշտալին էր: Նա այդ օրը Երեւան է եկել Հովտաշատ գյուղից, որ գնա Թումանյան 39 հասցեում գտնվող հարազատ քրոջ տուն: Տեսնելով իրարանցում՝ կանգնել, նայել է: Ոստիկանները պահանջել են, թե ով ԱԺԲ-ից չէ, բարձրացեք մայթ: Հայկը բարձրացել, մայթին կանգնել է: Ու երբ տեսել է մի ծեր պապիկի քաշքշում են, ընկել է գետնին, մոտեցել է, որ օգնի: Այդ ժամանակ իրեն էլ մյուսների հետ, բռնությունով տարել են ոստիկանական մեքենան ու ձերբակալել Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելու գործողություններ կատարելու համար: Մինչդեռ Հայկ Հովհաննիսյանը ընդհանրապես չի եղել Ծիծեռնակաբերդում այդ օրը: Ավելին, նա , ըստ իր նկարագրածի, 2018-ի հեղափոխության օրերին եղել է բեմի պատասխանատուներից մեկը, շատ լավ ճանաչում էր ՔՊ վերնախավին` շատերին համարելով իր ընկերը կամ նախկին ընկերը:

Ահա այսպես, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները առաջադրել են մեղադրանքներ մարդկանց, որոնցից շատերը անգամ դեպքի վայրում չեն եղել: Բայց նրանք զրկվել են ազատությունից, եւ խախտվել է մարդկանց ամենատարբեր իրավունքներ: 

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ԱԺԲ-ի ներկայացուցիչների այս վարքագիծը կհամարեր ոչ թե թշնամանքի, ատելության քարոզ, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՍԱՎԱՆՔ: Իսկ այսօր իրավիճակ է փոխվել…»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}