Բայդենը և Ղանին հայտնել են, որ թալիբների հարձակումը հակասում է խաղաղության մասին նրանց հայտարարություններին
Ուրբաթ օրը ԱՄՆ և Աֆղանստանի նախագահներ Ջո Բայդենը և Աշրաֆ Ղանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, համաձայնել են, որ «Թալիբան» արմատական շարժման կողմից հանրապետությունում ընթացող հարձակումները հակասում են՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը սատարելու նրա ներկայացուցիչների հայտարարություններին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանում առկա իրավիճակը և վերահաստատել իրենց հավատարմությունը «ամուր երկկողմ գործընկերությանը»:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին